Հեռուստատեսության<br>և ռադիոյի ակադեմիա Հեռուստատեսության
և ռադիոյի ակադեմիա
Русский Հայերեն
Ակադեմիայի մասին Հետադարձ կապ Գլխավոր
Մենք սովորեցնում ենք բացառիկ մասնագիտություններ, իսկ տաղանդն ու շնորհները սովորաբար տրվում են ի վերուստ:    
Ընդունելության քննություններ
Մեր ֆակուլտետները
Մեր դասախոսները
Մեր պատվավոր ակադեմիկոսները
Լուսանկարներ
Համագործակցություն
Շնորհավորանքներ
Գովազդ
ԵԹԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Դիպլոմային ֆիլմեր
Կանոնադրություն

ՍԻՐԵԼԻ´ ՊԱՏԱՆԻՆԵՐ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ,

Հրավիրում ենք Ձեզ սովորելու Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում, որտեղ դասավանդում են վերոհիշյալ ոլորտի Հայաստանի Հանրապետության ճանաչված, հանրահայտ, պրոֆեսիոնալ, հարգարժան և մշակույթի ոլորտի փորձառու մասնագետներ: Մենք կսովորեցնենք Ձեզ աշխատել տեսախցիկի առջև, ձայնագրել հարցազրույցներ, նկարահանել ու պատրաստել հեռուստատեսային հաղորդումներ:

Խոսքի և դերասանի վարպետության պարապմունքները կօգնեն Ձեզ գեղագիտորեն շարադրել ձեր մտքերը և գեղեցիկ խոսել մայրենի լեզվով: Հոգեբանության դասերը կօգնեն վստահ և հանգիստ շփվել ամենատարբեր ոլորտները ներկայացնող մարդկանց հետ, ճանաչել ինքներդ ձեզ, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնց հետ սովորաբար առիթ եք ունենում շփվել առօրյա կյանքում: Սա պարզապես չնչին մասն է այն ամենի, ինչ կարող է ձեզ տալ Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան չորս տարիների ընթացքում` ընդհանուր և մասնագիտական առումներով:  Մի խոսքով այստեղ ձեզ սպասվում է  անմոռանալի ուղևորություն դեպի հեռուստատեսության ինքնատիպ աշխարհը, ինչպես նաև նոր բացահայտումներ այդ ոլորտում:

Համաձայն 2009 թվականի հոկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ու Մոսկվայի "Օստանկինո" հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ինստիտուտի միջև կնքված բացառիկ պայմանագրի, այսուհետ  Ակադեմիայի շրջանավարտները հնարավորություն կունենան ևս մեկ տարի Երևանում սովորելով մոսակովյան ինստիտուտի 5-րդ կուրսի ծրագրով, ստանալ   նաև Ռուսաստանի Դաշնության պետական նմուշի դիպլոմ: Ի դեպ, այդ հնարավորությունից կարող են օգտվել  Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի  բոլոր տարիների  շրջանավարտները:


                        Համլետ  Ղուշչյան Ակադեմիայի ռեկտոր
Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա © 1995-2010
Երևան, Տիգրան մեծի պող. 67ա, հեռ. (+374 10) 55-75-85
ել.հասցե: academy.tvr@gmail.com
Created by Planet.AM