Հեռուստատեսության<br>և ռադիոյի ակադեմիա Հեռուստատեսության
և ռադիոյի ակադեմիա
Русский Հայերեն
Ակադեմիայի մասին Հետադարձ կապ Գլխավոր
Մենք սովորեցնում ենք բացառիկ մասնագիտություններ, իսկ տաղանդն ու շնորհները սովորաբար տրվում են ի վերուստ:    
Ընդունելության քննություններ
Մեր ֆակուլտետները
Մեր դասախոսները
Մեր պատվավոր ակադեմիկոսները
Լուսանկարներ
Համագործակցություն
Շնորհավորանքներ
Գովազդ
ԵԹԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Դիպլոմային ֆիլմեր
Կանոնադրություն

Մեր ֆակուլտետները

ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԿԱԴՐԵՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ.

1.Հեռուստառադիոլրագրություն
2.Հեռուստառեժիսուրա
3.Կինոհեռուստաօպերատորություն
Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա կարող են ընդունվել միջնակարգ դպրոցն ավարտած անձինք, առանց տարիքային սահմանափակման: Ուսման տևողությունը չորս տարի է: Ակադեմիան ավարտած ուսանողներին շնորհվում է հեռուստալրագրության (հեռուստառադիոլրագրության բաժին) և արվեստագիտության (հեռուստառեժիսուրայի և կինոհեռուստաօպերատորության բաժիններ) բակալավրի աստիճան:
 

 
«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
 
Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում հեռուստառադիոհաղորդավարի մասնագիտությունը հեռուստալրագրության բաժնի ուսանողներն ընտրում են չորրորդ կուրսում, իսկ բարձրագույն դասընթացներում ընդգրկվածներն այդ հրաշալի մասնագիտության գաղտնիքներին ծանոթանում են սկսած առաջին պարապմունքներից: Հասկանալի պատճառներով կես դարից ավելի է, ինչ այս ինքնատիպ մասնագիտությունը մեծ հեղինակություն և մասսայականություն է վայելում ամբողջ աշխարհում: Այն իր մեջ պարունակում է ոչ միայն հանրաճանաչություն, այլև ինքնահաստատվելու և ստեղծագործական մեծ ունակություններ դրսևորելու հնարավորություններ: Այսօր հեռուստատեսային եթերում ոչինչ չի կարող տեղի ունենալ առանց կադրում աշխատող գլխավոր դեմքի՝ հաղորդավարի: Սովորաբար հենց նա է իրեն բնորոշ անհատական ոճով և հեռուստատեսային ժանրի օրենքներին համաձայն՝ ներկայացնում, մեկնաբանում տվյալ ծրագրում տեղ գտած բոլոր նյութերը: Իսկ բարձրակարգ հաղորդավար դառնալու համար Դուք կարող եք անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերել մեր Ակադեմիայում, ուր հեռուստատեսային վարպետություն, խոսքի կուլտուրա, հաղորդավարի եթերային հմտություններ, դերասանի վարպետություն են դասավանդում ոլորտի լավագույն մասնագետները:

 
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԽՄԲԱԳԻՐ 
 
Ո՞վ կարող է դառնալ Ձեր սիրած հեռուստատեսային հաղորդման գլխավոր հերոսը: Տեղեկատվական ի՞նչ ծրագրեր եք գերադասում դիտել: Հեռուստացանցում տեղ գտած ծրագրերից որին ե՞ք տալիս նախապատվությունը: Այս ու նմանատիպ բազմաթիվ այլ հարցերի պատասխանը Ձեզ կարող է տալ խմբագիրը:
Խմբագիրը հեռուստատեսությունում և' հաղորդման հեղինակն է, և' թղթակիցը, որը սովորաբար նկարահանում է իր ռեպորտաժները, հարցազրույցները կամ վարում սեփական ծրագրերը:
Հեռուստատեսության պատմությունն ու նրա հեռանկարային զարգացման ուղղվածությունը, հեռուստաարտադրողականության տեխնոլոգիաները և ստեղծագործական գործընթացների կազմակերպումը, խմբագրական վարպետությունը և բոլոր նյութերի գրական խմբագրումը մեր ուսումնական ծրագրերի միայն մի չնչին մասն են կազմում: Յուրացնելով այդ բոլոր հմտությունները Ակադեմիայի ուսանողներն աստիճանաբար կարողանում են տիրապետել նաև խմբագրական արվեստի նրբություններին:
 
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԼՐԱԳՐՈՂ

Լրագրողների շնորհիվ ենք մենք տեղեկանում աշխարհում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին, առավելագույն հետաքրքրություններ նեկայացնող նորություններին, քաղաքական ու մշակութային կյանքի վերջին իրադարձությունների անցուդարձերին։
Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան հնարավորություն է տալիս չորս տարիների ընթացքում սովորել ու հիմնովին տիրապետել լրագրողի այդ բացառիկ մասնագիտությունը: Ուսումնական ծրագրում ընդգրկված են անհրաժեշտ բոլոր այն առարկաները, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին ավելի մոտիկից ծանոթանալու հեռուստալրագրողի մասնագիտության առանձնահատկություններին: Իսկ հեռուստատեսային ժուռնալիստիկան խոսքի տեխնիկան է, հաղորդավարի վարպետությունը, եթերային վարպետությունը, լրագրողի, ռեժիսորի ոճը, սցենարի վարպետությունը, մոնտաժի ռեժիսուրան, հոգեբանությունը։ Այս ամենը ուսանողներին օգնում են յուրացնել նաև լրագրության ոլորտի մեր լավագույն մասնագետները, որոնցից շատերը հաճախակի են հյուրընկալվում Ակադեմիայում:
 
ՀԵՌՈՒՍՏԱՌԵԺԻՍՈՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հեռուստատեսային մասնագիտությունների մեջ իր ուրույն տեղն ունի ռեժիսորի մասնագիտությունը: Այն հեռուստատեսությունում համարվում է ամենակարևորներից մեկը: Որպես կանոն միայն խմբագիր-ռեժիսոր-օպերատոր եռյակի ճիշտ համագործակցության դեպքում է հնարավոր պատրաստել բարձրորակ ու դիտարժան հաղորդում: Ինչպես Ակադեմիայի մյուս բաժինների, այնպես էլ ռեժիսորի մասնագիտությունն ընտրած ուսանողներին սպասվում են հետաքրքիր ու անմոռաց օրեր ուսումնառության չորս տարիների ընթացքում:
 
ԿԻՆՈՀԵՌՈՒՍՏԱՕՊԵՐԱՏՈՐ
 
Ասում են ` այն ամենը, ինչ տեսնում է հեռուստադիտողն էկրանին, տեսնում է օպերատորի աչքերով: Հեռուստաօպերատորը բազմակողմ մասնագետ է հեռուստատեսությունում: Նա, ինչպես և ռեժիսորը, պետք է տիրապետի ստեղծագործական հնարների բազմազանությանը։ Oպերատորությունը և’ հետաքրքիր և’ բարդ մասնագիտություն է: Հեռուստաօպերատորը միայն ստեղծագործական նախաձեռնության և կայծակնային ռեակցիայի շնորհիվ է կարողանում համախմբել տեսածն ու զգացածը մեկ ամբողջական կադրում` գնահատելով դրա թե' մասշտաբայնությունը, թե’ նկարահանված կադրերի ու փաստերի կարևորությունը: Միայն ստեղծագործական և տեսական հարուստ գիտելիքներ ունեցող օպերատորն է հեռուստատեսության ոլորտում ի վիճակի հասնելու փայլուն արդյունքների:



ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՎԱՐՏԱԾՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՀԱՏՈՒԿ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ
 
1.Հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավար
2.Տեսամոնտաժի ռեժիսոր
3.Հնչյունային ռեժիսոր
4.Հարդարման և գրիմի ոճաբան
5.Հասարակայնության հետ կապերի և գովազդի մասնագետ
Բարձրագույն կուրսերում կարող են սովորել միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթությամբ այն անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել երկրորդ մասնագիտություն: Այստեղ սովորել ցանկացողների համար տարիքային սահմանափակումներ չկան: Հեռուստառադիոակադեմիայում դասավանդվող առարկաների քանակն ու ծավալները բավականին լայն ու բազմաբովանդակ են: Դրանք հեռուստավարպետությանը, լրագրությանը, ռեժիսուրային, օպերատորական ու սցենարի վարպետությանը, հեռուստատեսության և կինոյի պատմությանը, խոսքի կուլտուրային, մշակույթին առնչվող դասախոսություններ ու գործնական պարապմունքներն են: Բացի այդ, գրեթե ամեն շաբաթ, հանրապետության ճանաչված հեռուստառադիոլրագրողների, ռեժիսորների, օպերատորների, մշակույթի անվանի գործիչների մասնակցությամբ անց են կացվում վարպետության բարձրացման դասեր: Նրանք ուսանողներին հաղորդակից են դարձնում իրենց մասնագիտական հաջողությունների գաղտնիքներին: Ուսուցման տարիներին բուհի սաներն իրենց ուսումնական պրակտիկան անց են կացնում հանրապետության առաջատար հեռուստաընկերություններում:
Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա © 1995-2010
Երևան, Տիգրան մեծի պող. 67ա, հեռ. (+374 10) 55-75-85
ել.հասցե: academy.tvr@gmail.com
Created by Planet.AM