Հեռուստատեսության<br>և ռադիոյի ակադեմիա Հեռուստատեսության
և ռադիոյի ակադեմիա
Русский Հայերեն
Ակադեմիայի մասին Հետադարձ կապ Գլխավոր
Մենք սովորեցնում ենք բացառիկ մասնագիտություններ, իսկ տաղանդն ու շնորհները սովորաբար տրվում են ի վերուստ:    
Ընդունելության քննություններ
Մեր ֆակուլտետները
Մեր դասախոսները
Մեր պատվավոր ակադեմիկոսները
Լուսանկարներ
Համագործակցություն
Շնորհավորանքներ
Գովազդ
ԵԹԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Դիպլոմային ֆիլմեր
Կանոնադրություն

Շնորհավորանքներ

Հենրիխ Բորովիկ

Մոսկվայի «Օստանկինո» հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ինստիտուտի պատվավոր ռեկտոր

Ուզում եմ ջերմորեն շնորհավորել Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի տասնամյակը, մաղթել Ձեզ լավագույն ցանկություններս։ Տասը տարին բավական մեծ ժամանակահատված է և այդ տարիները ցույց են տվել, որ Ձեր Ակադեմիան, իրոք,կայացել է։ Մենք գիտենք, որ մարդկությունն այսօր գոյատևում է համատարած հեռուստականացված դարաշրջանում և այս պարագայում ավելի է մեծանում հեռուստառադիո ոլորտի համար կադրեր պատրաստող ուսումնական հաստատությունների դերն ու նշանակությունը։ Ուզում եմ, որ Ձեր Ակադեմիայի սաները շարունակեն այն լավ ավանդույթները, որոնցով հարուստ է հեռուտատեսության և ռադիոյի պատմությունը։

Ալեքսանդր Ֆիլիպով

Մոսկվայի «Օստանկինո» հեռուստատեսային կրթական համալիրի հիմնադիր նախագահ

Թանկագի´ն գործընկերներ, առիթից օգտվելով կուզենայի ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի հեռուստառադիոակադեմիայի տասնամյակի առթիվ։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը շատ մոտ ապագայում կտա իր առաջին դրական արդյունքները, և մեր ջանքերը զուր չեն անցնի։ Մենք գիտենք, թե որքան բարդ ու դժվարին է մեր աշխատանքը, թե որքան ջանք ու եռանդ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար, որքան համբերություն է հարկավոր բոլոր տեսակի բարդությունները հաղթահարելու գործընթացում։ Բայց մենք համոզված ենք, որ մեր աշխատանքը զուր չի անցել և հաջողություններն էլ իրենց ուշացնել չեն տա։ Այնպես, որ Ձեզ և մեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ` ի փառս մեր առաջիկա համագործակցության։

Վասիլի Կորելսկի

Մոսկվայի «Օստանկինո» հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ինստիտուտի ռեկտոր

Թանկագի´ն գործընկերներ, ես նույնպես, առիթից օգտվելով, ուզում եմ ջերմորեն շնորհավորել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի մեր գործընկերներին հոբելյանի առթիվ ու մաղթել ամենայն բարին։ Համոզված եմ, որ հաջորդ տասնամյակը մեզ համար կլինի սերտ համագործակցության և նորանոր հաջողությունների ժամանակաշրջան։ Իսկ այն համաձայնագիրը, որ ստորագրվել է մեր բուհերի միջև դեռ 2009 թվականի հոկտեմբերի 23-ին, հնարավորություն է տալիս էլ ավելի զարգացնելու մեր կողմից նախատեսված բոլոր հեռանկարային նախագծերն ու համատեղ մտահղացումները։

Վլադիմիր Պոզներ

Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի առաջին նախագահ

Շատ եմ ափսոսում, որ անձամբ չկարողացա Երևանում ներկա գտնվել Ձեր ակադեմիայի տասնամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, բայց դա չի խանգարում, որպեսզի առիթից օգտվեմ և ջերմորեն շնորհավորեմ իմ հայ գործընկերներին այդ մեծ իրադարձության կապակցությամբ։ Այնպես որ, թանկագի´ն բարեկամներ, ընդունեք իմ ջերմ բարեմաղթանքները Ձեր բուհի հոբելյանի կապակցությամբ։ Դուք շատ կարևոր աշխատանք եք կատարում և կարող եք չկասկածել, որ Ձեր Ակադեմիան ավարտած պատանիներն ու աղջիկները դեռ իրենց լուրջ խոսքը կասեն հեռուստառադիոյի ոլորտում։

Օլեգ Պոպցով

«Եվրասիա» հեռուստաակադեմիայի նախագահ

Ես նույնպես կցանկանայի ջերմորեն շնորհավորել իմ հայ բարեկամներին` Հեռուստատեսութայն և ռադիոյի ակադեմիայի տասնամյակի կապակցությամբ։ Անչափ ուրախ եմ, որ Ձեր բուհը, իրոք, կայացել է։ Կուզենայի, որպեսզի Ձեր ուսանողները միշտ հիշեին, որ հեռուստատեսությունը պետք է ծառայի ճշմարտությանը և միայն այդ դեպքում մեր կատարած աշխատանքը կհասնի իր նպատակին։ Մաղթում եմ Ձեզ ամենայն բարին, եղեք առողջ ու երջանիկ։

Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա © 1995-2010
Երևան, Տիգրան մեծի պող. 67ա, հեռ. (+374 10) 55-75-85
ել.հասցե: academy.tvr@gmail.com
Created by Planet.AM