Հեռուստատեսության<br>և ռադիոյի ակադեմիա Հեռուստատեսության
և ռադիոյի ակադեմիա
Русский Հայերեն
Ակադեմիայի մասին Հետադարձ կապ Գլխավոր
Մենք սովորեցնում ենք բացառիկ մասնագիտություններ, իսկ տաղանդն ու շնորհները սովորաբար տրվում են ի վերուստ:    
Ընդունելության քննություններ
Մեր ֆակուլտետները
Մեր դասախոսները
Մեր պատվավոր ակադեմիկոսները
Լուսանկարներ
Համագործակցություն
Շնորհավորանքներ
Գովազդ
ԵԹԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Դիպլոմային ֆիլմեր
Կանոնադրություն

Ակադեմիայի մասին

Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան հիմնադրվել է 2000 թվականին (լիցենզիա N114, տրված 07 հունվարի 2002թ. ՀՀ գիտության և կրթության նախարարության կողմից): 2009թ. Ակադեմիային կից գործում են ութամսյա բարձրագույն դասընթացներ:
2009թ. հոկտեմբերի 23-ին փոխշահավետ բազմակողմ համաձայնագիր է ստորագրվել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ու Մոսկվայի "ՕՍՏԱՆԿԻՆՈ" հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ինստիտուտի միջև: Այն հնարավորություն է տալիս մեր Ակադեմիայի ուսանողներին ևս մեկ տարի մոսկովյան այդ հանրաճանաչ բուհի հինգերորդ կուրսի ծրագրով սովորելով` Երևանում հանձնել համապատասխան քննություն ու ստանալ Ռուսաստանի Դաշնության պետական նմուշի դիպլոմ:

Ուսման ձևը` առկա և հեռակա

Ուսման տևողությունը.
առկա ուսուցում - 4 տարի
հեռակա ուսուցում - 5 տարի
մագիստրատուրա - 1 տարի, այն էլ Մոսկվայի «Օստանկինո» հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ինստիտուտի հինգերորդ կուրսի ծրագրով:


Ուսման վարձը

Բոլոր բաժինների սովորողների համար տարեկան  վարձը կազմում է 280.000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ:
Մագիստրատուրայի սովորողները կմուծեն ուսման վարձ 1000 (հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք ռուսական ռուբլի:


Քննության կազմակերպման և անցկացման նպատակով դիմորդներից գանձվում է 1500 (հազար հինգ հարյուր) դրամ: Անկախ քնությունների արդյունքից այդ գումարը վերադարձման ենթակա չէ:

Դիմորդների համար կազմակերպվում են խորհրդատվություններ:

Ընդունելության քննություններն անց են կացվում 2 փուլով.
1 փուլ - օգոստոսին,
2 փուլ - սեպտեմբերին:

Ակադեմիայի շրջանավարտներին շնորհվում է բակալավրի աստիճան:
2010թվականից սկսած Ակադեմիայի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել Մոսկվայի  հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ինստիտուտի մագիստրատուրայում  և ստանալ մագիստրոսի աստիճան հետևյալ մասնագիտությունների գծով. լրագրողի, ոչ խաղարկային կինոյի, հեռուստատեսության և տեսաֆիլմի ռեժիսորի, թատրոնի և կինոյի դերասանի, ինչպես նաև «Օստանկինո»-ի բարձրագույն դպրոցի բեմադրող-օպերատորի որակավորում:


Ավելի մանրակրկիտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 55-75-85 և 55-22-60 հեռախոսահամարներով կամ  էլ. փոստ` academy.tvr@gmail.com


 
Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա © 1995-2010
Երևան, Տիգրան մեծի պող. 67ա, հեռ. (+374 10) 55-75-85
ել.հասցե: academy.tvr@gmail.com
Created by Planet.AM