Հեռուստատեսության<br>և ռադիոյի ակադեմիա Հեռուստատեսության
և ռադիոյի ակադեմիա
Русский Հայերեն
Ակադեմիայի մասին Հետադարձ կապ Գլխավոր
Մենք սովորեցնում ենք բացառիկ մասնագիտություններ, իսկ տաղանդն ու շնորհները սովորաբար տրվում են ի վերուստ:    
Ընդունելության քննություններ
Մեր ֆակուլտետները
Մեր դասախոսները
Մեր պատվավոր ակադեմիկոսները
Լուսանկարներ
Համագործակցություն
Շնորհավորանքներ
Գովազդ
ԵԹԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Դիպլոմային ֆիլմեր
Կանոնադրություն

Ընդունելության քննություններ

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ բաժնում սովորելու համար դիմորդները հանձնում են երեք մրցութային քննություն՝

Հարցազրույց քննության նպատակն է բացահայտել դիմորդի ընդհանուր աշխարհայացքը և գիտելիքներն արվեստի տարբեր բնագավառների վերաբերյալ՝ հեռուստատեսություն, թատրոն, կինո, գրականություն, գեղանկարչություն, երաժշտություն: Քննություններն անց են կացվում բանավոր: «Ստեղծագործական շարադրություն» քննության նպատակն է` ստուգել դիմորդի ինքնուրույն մտածողությունը, երևակայությունը, մտքերը քերականորեն և տրամաբանորեն ճիշտ, պատկերավոր և իմաստալից շարադրելու կարողությունը, ստեղծագործական ձիրքը՝ ներկայացված ազատ թեմաների շրջանակներում: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի համար հիմք է հանդիսանում միասնական քննության արդյունքը, իսկ միասնական քննությանը չմասնակցած դիմորդները քննությունը հանձնում են տեղում՝ Ակադեմիայում:

«ՀԵՌՈՒՍՏԱՌԵԺԻՍՈՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բաժնում սովորելու համար դիմորդները հանձնում են երկու մրցութային առարկա`

1. «Հարցազրույց» քննության նպատակն է բացահայտել դիմորդի ընդհանուր աշխարհայացքը և գիտելիքներն արվեստի տարբեր բնագավառների վերաբերյալ` հեռուստատեսություն, թատրոն, կինո, գրականություն, գեղանկարչություն, երաժշտություն: Քննություններն անց են կացվում բանավոր` երեք փուլով.
1-ին փուլ. նախապես հայտարաված թեմաների  և գրականության ցանկի շրջանակներում կբացահայտվեն դիմորդի ընդհանուր աշխարհայացքն ու գիտելիքներն արվեստի տարբեր բնագավառների` հեռուստատեսության, կինոյի, թատրոնի, գրականության, երաժշտության վերաբերյալ:
2-րդ փուլ. բեմական խոսք` նախապես պատրաստած բանաստեղծություն, առակ, արձակ:
3-րդ փուլ. դերասանի վարպետություն` նախապես պատրաստած `տյուդ, մնջախաղ` երեք րոպեի սահմաններում:
 
«ԿԻՆՈՀԵՌՈՒՍՏԱՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բաժնում սովորելու համար դիմորդները քննություն են հանձնում մրցութային երկու առարկայից`
 
1. «Հարցազրույց» քննության նպատակն է բացահայտել դիմորդի ընդհանուր աշխարհայացքը և գիտելիքներն արվեստի տարբեր բնագավառների վերաբերյալ` հեռուստատեսություն, թատրոն, կինո, գրականություն, գեղանկարչություն, երաժշտություն: Քննություններն անց են կացվում բանավոր, նախօրոք ներկայացված թեմաների, ֆիլմերի և գրականության ցանկի շրջանակներում:
2. «Լուսանկարչության հիմունքներ» քննության նպատակն է ստուգել դիմորդի տեսական և գործնական գիտելիքները լուսանկարչական տեխնիկայից և լուսանկարչության տեխնոլոգիայից: Քննությունն անց է կացվում բանավոր (հարցատոմսերով) հանրակրթական դպրոցի «Ֆիզիկա» առարկայի «Օպտիկա» բաժնի և նախապես ներկայացված մասնագիտական թեմաների շրանակներում: Ընդունելության ոչ մրցութային քննություն է դիտարկվում «Հայոց լեզու և գրականություն» առարկան: Այստեղ որպես հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը, իսկ միասնական քննությանը չմասնակցած դիմորդների համար միջնակարգ կրթության վկայականի կամ միջին մասնագիտական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթում առկա գնահատականը:
Կինոհեռուստաօպերատորական բաժնի դիմորդը փաստաթղթերի հետ ներկայացնում է լուսանկարչական ալբոմ 15x20 սմ չափսի 20 լուսանկարով (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ):
      
Ակադեմիայում դիմորդների համար կազմակերպվում են նախաքննական խորհրդատվություններ:
Ընդունելության քննություններն Ակադեմիայում կազմակերպվում են երկու փուլով. առաջին փուլը օգոստոս ամսին, երկրորդը` սեպտեմբերին:
Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր հայտագրած քննության համար դիմորդը վճարում է հազար հինգ հարյուր դրամ: Քննության մասնակցության հանգամանքներից և արդյունքներից անկախ` վճարված գումարը ետ չի վերադարձվում։

 
ԴԻՄՈՒՄ- ՀԱՅՏԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ`
 
1. Միջնակարգ կրթության վկայականը, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության մասին փաստաթուղթը  (բնօրինակը)
2. 6 լուսանկար (3x4 սմ չափի)
3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ կացության անձնագիր)
4. Փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (կցագրման վկայական, զինգրքույկ կամ զինկոմիսարիատից տեղեկանք զինծառայությունն անցնելու մասին):


Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան գտնվում է Երևան, Տիգրան Մեծի 67ա հասցեում: Ակադեմիան ունի շենքային հրաշալի պայմաններ, հարմարավետ լսարաններ, մասնագիտացված լաբորատորիաներ, ժամանակակից սարքավորումներ ու հեռուստատեսային տեխնիկա: Անհրաժեշտ տեխնիկական ու լուսային սարքավորումներով է հագեցված նաև բուհի ուսումնական ստուդիան, որտեղ ուսանողները ձեռք են բերում մասնագիտական աշխատանքային փորձ, կատարում իրենց առաջին նկարահանումները, պատրաստում անդրանիկ հաղորդումները:

Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում գործող մասնագիտություններն են`
1. Հեռուստառադիոլրագրություն,
2. Հեռուստատեսության ռեժիսոր,
3. Կինոհեռուստաօպերատոր:
 
Ուսման ձև` առկա և հեռակա
Ուսման տևողությունը
առկա բաժնում - 4 տարի
հեռակա բաժնում - 5 տարի
 
Դիմորդների համար նախատեսված են բաց դռների օրեր.
հունիսի 15-30-ը ժամը 12:00-16:00
հուլիսի 5-25-ը ժամը 12:00-16:00
օգոստոսի 2-15-ը ժամը 12:00-16:00
 
2010 թվականի հոկտեմբերի 23-ին համագործակցության բացառիկ համաձայնագիր ստորագրվեց Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ու Մոսկվայի «Օստանկինո» հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ինստիտուտի միջև: Այն հնարավորություն է տալիս մեր ուսանողներին, ավարտելով Ակադեմիան, ևս մեկ տարի Երևանում սովորելով մոսկովյան ինստիտուտի 5-րդ կուրսի ծրագրով, ստանալ նաև Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր այդ բուհի մագիստրոսի աստիճան հետևյալ մասնագիտությունների գծով.
1. Լրագրության ֆակուլտետ. լրագրողի, հասարակայնության հետ կապերի  և գովազդի մասնագետի որակավորում:
2. Թատերական ֆակուլտետ. թատրոնի և կինոյի դերասանի, թատերականացված ներկայացումների և տոնակատարությունների ռեժիսորի, մանկավարժի որակավորում:
3. Ռեժիսուրայի ֆակուլտետ. ոչ խաղարկային կինոյի, հեռուստատեսության, տեսաֆիլմի ռեժիսորի որակավորում:
 
Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի կինոհեռուստաօպերատորները ևս մեկ տարի Երևանում սովորելով մոսկովյան բարձրագույն դպրոցի ծրագրով  կստանան բեմադրող-օպերատորի պետական նմուշի դիպլոմ:
 
2009 թվականից Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիային կից գործում են նաև բարձրագույն և դպրոցական հեռուստակինոստուդիայի ութամսյա դասընթացներ:
 
Մեր հասցեն է` ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 67ա, հեռ. /010/ 55-75-85, 55-22-60
ֆաքս /010/ 55-35-73, e-mail: academy.tvr@gmail.com, www.academytvt.am

 

Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա © 1995-2010
Երևան, Տիգրան մեծի պող. 67ա, հեռ. (+374 10) 55-75-85
ել.հասցե: academy.tvr@gmail.com
Created by Planet.AM